«Գիտության գրանիտը կրծած» Ծտի ու Բլդիի «փառահեղ» կենսագրությունը. «Ժողովուրդ»

«Գիտության գրանիտը կրծած» Ծտի ու Բլդիի «փառահեղ» կենսագրությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամներ Ծիտն ու Բլդին՝ Արմեն Սահակյանն ու Հովհաննես Ավանեսյանը, որ ավագանու վերջին նիստում աչքի էին ընկել իրենց ոչ ադեկվատ պահվածքով, իրականում փառահեղ կենսագրություն ունեն: Բնակվելով Երևանում՝ իրենց բարձրագույն կրթությունը ստացել են ոչ թե մայրաքաղաքի որևէ բուհում, այլ սովորելու են մեկնել Գյումրի: Այստեղ նրանք ուսանել են մասնավոր բուհերից «Պրոգրես» համալսարանում: Ծիտ մականունով հայտնի Արմեն Սահակյանը բուհ ընդունվել է 38 տարեկանում, և ավարտել այն 43 տարեկանում: Իսկ Բլդին՝ Հովհաննես Ավանեսյանը, 21 տարեկանում է ընդունվել այդ բուհը և 4 տարի անց ավարտել: Դատելով ավագանու վերջին նիստում իրենց օգտագործած բառապաշարից՝ մենք համոզված ենք, որ նրանք ուսումնառության տարիներին նվիրվել են գիր-գրականությանը՝ օր ու գիշեր կրծելով գիտության գրանիտը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: