«Փարավոն»-ում շքեղ խնջույք են արել, բայց Ծառուկյանին չէի՞ն հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողովին. ՀԺ

«Փարավոն»-ում շքեղ խնջույք են արել, բայց Ծառուկյանին չէի՞ն հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողովին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները նախօրեին`սեպտեմբերի 17-ին շքեղ խնջույքի են մասնակցել Գագիկ Ծառուկյանին պատկանող, Երևան-Աբովյան ավտոճանապարհին գտնվող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Հյուրերի թվում է եղել նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որին առանձնահատուկ ցնծությամբ են դիմավորել: Հետաքրքիր է, որ համաժողովին ներկա չի եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Armtimes.com-ը փորձեց ԲՀԿ-ականների շրջանից պարզել` Ծառուկյանին չեն հրավիրե՞լ, թե՞ հրավիրել են նա չի ներկայացել, սակայն ԲՀԿ-ականները կտրուկ խուսափում էին պատասխանել այս հարցին: Մասնավորապես, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն armtimes.com-ի հետ զրույցում նախընտրեց երկար բացատրել, որ գտնվում է ոչ հարմար վայրում, քան ասել` հրավերք եղե՞լ է, թե՞ ոչ: Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհաբյանն էլ նշեց, որ շատ խիստ զբաղված է և չի կարող հարցին պատասխանել: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չպատասխանեց մեր զանգերին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: