«Ռազբորկա» Վովայի Արշակի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի որդիների միջև. «Հրապարակ»

«Ռազբորկա» Վովայի Արշակի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի որդիների միջև. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի ռեստորաններից մեկում «ռազբորկա» է տեղի ունեցել՝ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ Ռազմիկ Խանզրադյանի և Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի որդիների մասնակցությամբ։ Էրեբունիում իրար հետ մեծացած երբեմնի ընկերները մի քիչ տաքացել են, հետո էլ սկսել են վիճաբանել, ինչը վերաճել է ծեծկռտուքի։ Դեպքից հետո Խանզրադյանը որդուն փախցրել է քաղաքից՝ կանխատեսելով հնարավոր զարգացումներ։ Ըստ համայնքում պտտվող խոսակցությունների՝ ոստիկանության աշխատակիցն Արշակի հետ փորձել է հարթել կատարվածը, հանդիպել և առաջարկել է որդիներին հաշտեցնել, սակայն Արշակն անդրդվելի է մնացել ու պնդել է, որ իր տղան չի կարող «սխալ» լինել։ Այս օրերին լարված մթնոլորտ է Էրեբունու գողականների շրջանում, ամեն պահի սպասվում է, որ առճակատումը կշարունակվի։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: