Ինչ ուղերձ է հղում Սամվել Կարապետյանը Գագիկ Ծառուկյանին՝ ֆինանսավորելով Մոսկվայի «Արարատը». «Ժամանակ»

Ինչ ուղերձ է հղում Սամվել Կարապետյանը Գագիկ Ծառուկյանին՝ ֆինանսավորելով Մոսկվայի «Արարատը». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ մոսկվայաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դարձել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկը: Ուշագրավ է, որ 2017թ. մայիսի սկզբին Կարապետյանն առանց որևէ հիմնավորման և պատճառի հրաժարական տվեց Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Շատերը դա պայմանավորեցին առհասարակ որևէ սպորտաձև չֆինանսավորելու Կարապետյանի կայացրած որոշմամբ: Մոսկովյան «Արարատ»-ի դոնորներից մեկը դառնալու մեր մեծահարուստ հայրենակցի որոշումը խոսում է այն մասին, որ Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը լքելու որոշումն իրականում կապված է եղել Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ նրա ունեցած լարված հարաբերություններով: Սամվել Կարապետյանը մինչ օրս դեմ է հանդես գալիս Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշմանը: Մոսկվայում «Արարատ»-ի ֆինանսավորողներից մեկը դառնալու որոշումն էլ, ըստ էության, ուղերձ է Ծառուկյանին և բոլոր նրանց, ովքեր կարծում էին, որ Սամվել Կարապետյանը հրաժարվում է որևէ սպորտաձև ֆինանսավորել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: