ԱԺ-ն նախկին պատգամավորներին նվեր է տվել՝ 0011-ով հին համարանիշները. «Ժամանակ»

ԱԺ-ն նախկին պատգամավորներին նվեր է տվել՝ 0011-ով հին համարանիշները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորները ստացել են նոր պետական համարանիշեր: Եթե նախկինում ԱԺ պատգամավորներին տրվող համարանիշներն ունեին OO11 կոդ, ապա այն փոխարինվել է HH11 կոդով: Սրա պատճառն այն է, որ ԱԺ նախկին բազմաթիվ պատգամավորներ, ովքեր չեն վերընտրվել, ցանկացել են իրենց պահել խորհրդարանից ստացած համարանիշները, որը ընդգծում է ԱԺ նախկին պատգամավորի իրենց ստատուսը և ապահովում անձեռնմխելիություն ու պաշտպանություն: Իշխանություններն էլ ընդառաջ գնալով նախկիններին՝ փոխել են նոր պատգամավորներին տրվող պետհամարանիշների կոդը և հինը նվեր են թողել նախկիններին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: