Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահի նորույթները

Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահի նորույթները

Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահը ցույց է տալիս, թե ինչով են մարդիկ երթևեկելու մոտ և հեռավոր ապագայում։ Սեպտեմբերի 12-ին մեկնարկել է տարվա ամենախոշոր և հեղինակավոր ավտոշոուներից մեկը։ Միջոցառմանը չեն մասնակցել Nissan-ը, Volvo-ն, Peugeot-ը, DS-ը, Fiat-ը, Alfa Romeo-ն, Jeep-ը, Infiniti-ն և Mitsubishi-ն՝ հավանաբար չցանկանալով մրցակցել գերմանական բրենդների հետ, որոնք ստանում են գնորդների ուշադրության առյուծի մասնաբաժինը։ Նշվում է, որ մոտ 50 արտադրողներ Ֆրանկֆուրտ են բերել իրենց համաշխարհային պրեմիերաները։