Հայաստանում Beeline-ը մեկնարկել է Domaians.Beeline.am դոմենային անունների գրանցման հարթակը

Հայաստանում Beeline-ը մեկնարկել է Domaians.Beeline.am դոմենային անունների գրանցման հարթակը

Beeline-ը մեկնարկել է domains.beeline.am հարթակը, որը թույլ է տալիս առցանց ընտրել և անմիջապես գրանցել դոմենային անուններ ավելի քան 400 տիրույթներում։ Հարթակում հասանելի են առաջին (TLD) և երկրորդ (SLD) մակարդակի դոմեններ։ Ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար .am և .hայ տիրույթներում դոմենների գրանցման համար գործում է հատուկ գին՝ ընդամենը 8900 դրամ մեկ տարվա գրանցման համար։ Օգտատերերն առայժմ կարող են վճարել գրանցման համար առցանց՝ բանկային քարտի կամ Paypal և Alipay վճարային համակարգերի միջոցով։ Առաջիկայում կավելանան վճարման այլ եղանակներ։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանում ինտերնետ տեխնոլոգիաները կայուն զարգացում են ապրում, որն էլ ակնհայտորեն նպաստում է բիզնեսի ներթափանցմանն ինտերնետային տարածք։ Իսկ բիզնեսի մասին համացանցում հայտարարելու առաջին քայլը հենց դոմենային անվան գրանցումն է։ Դոմենային անունների իրավատերերի հարաբերակցությունն ինտերնետ օգտատերերի նկատմամբ բավականին ցածր է, հետևաբար շատ մեծ են այդ սեգմենտի զարգացման հեռանկարները։ Մեր հաճախորդների համար մենք մշակել ենք .am և .Հայ դոմենային անունների գրանցման հատուկ առաջարկ և վստահ ենք, որ վերջինս դրական կանդրադառնա  տեղական նախագծերի առաջխաղացման վրա», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Նախագիծն իրականացվում է Regnest.com դոմենային ոլորտում հայտնի բրենդի հետ համատեղ։ Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել http://domains.beeline.am կայքում, կամ հարցը տեղադրել նույն կայքի «Հետադարձ կապ» բաժնում։ * * *  «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:   Մանրամասն տեղեկությունների համար դիմել` Հասարակայնության հետ կապերի ծառայություն` Նաիրա Նազարյան                            Գրիգորի Յուրին + 37410 290514                                      + 37410 290112 [email protected]                         [email protected]