BMW-ն ներկայացրել է վիթխարի քրոսովեր՝ Х7

BMW-ն ներկայացրել է վիթխարի քրոսովեր՝ Х7

BMW ընկերությունը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում ներկայացրել է X7 iPerformance քրոսովերը։ Նորույթը դարձել է միջոցառման ամենասպասված նորույթներից մեկը՝ հայտնում է The Car Guide պարբերականը։ Այդ քրոսովերը դարձել է արտադրողի համար առաջին մեքենան, որը հանդերձված է 3 շարք նստատեղով։ Մեքենան դեռևս հանդիսանում է կոնցեպտ և նախատեսված է 6 մարդու համար։ Մեքենայի սրահում ներկառուցված է 12 դյույմանոց էկրան՝ ավանդական ղեկավարման համակարգի փոխարեն։ Օգտագործված են բարձրորակ նյութեր՝ փայտ, մետաղ, կաշի։ Սպասվում է, որ X7-ի սերիական տարբերակը կներկայացվի արդեն հաջորդ տարի։ Նախնական տեղեկություններով՝ մեքենան կստանա հիբրիդային ուժային սարք՝ բենզինային տուրբո շարժիչով։