Կոգեշնչենք մարդկանց՝ փոխելու աշխարհը. Օբաման կմիավորի ողջ աշխարհի երիտասարդ առաջնորդներին

Կոգեշնչենք մարդկանց՝ փոխելու աշխարհը. Օբաման կմիավորի ողջ աշխարհի երիտասարդ առաջնորդներին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման համաշխարհային գագաթնաժողով է գումարում, որի մասին հայտարարել է տեսաուղերձով։ Հանդիպումը հաջորդ ամիս կմիավորի քաղաքացիական առաջնորդների ողջ աշխարհից։ Գագաթնաժողովը թույլ կտա երիտասարդ առաջնորդներին գաղափարներ փոխանակել և սովորել միմյանցից։ «Մենք ցանկանում ենք ոգեշնչել մարդկանց՝ փոխելու աշխարհը։ Հուսով ենք՝ դու դրա մաս կլինես»,-ասել է Օբաման տեսանյութի ավարտին։ Գագաթնաժողովը կանցկացվի Չիկագոյում, որտեղ կբացվի Օբամայի նախագահական գրադարանը։