Մերկելը երգել է նախընտրական հանրահավաքի ժամանակ

Մերկելը երգել է նախընտրական հանրահավաքի ժամանակ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երգել է նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Տեսանյութը հրապարակել է Westfalische Rundschau-ն։ Նախարարների կաբինետի ղեկավարը մի հատված կատարել է «Ինձ հետ տարօրինակ բաներ են կատարվում» ջազային ստեղծագործությունից, որով բեմում այդ պահին հանդես էր գալիս երգչուհի Ուշի Բրյունինգը։ Նա մեկնել է բարձրախոսը Մերկելին, իսկ քաղաքական գործիչն իրեն չի կորցրել և միացել է կատարմանը։ Միջոցառումն անցկացվել է Բեռլինում։ Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին։