Մեգան Մարքլը ծանոթացել է Եղիսաբեթ II-ի հետ. ԶԼՄ-ներ

Մեգան Մարքլը ծանոթացել է Եղիսաբեթ II-ի հետ. ԶԼՄ-ներ

Արքայազն Հարին ծանոթացրել է իր ընկերուհուն՝ դերասանուհի Մեգան Մարքլին իր տատի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ։ Այս մասին հայտնում է US Magazine-ը։ Նշվում է, որ դքսուհի Քեթրինից 5 տարի է պահանջվել թագուհու հետ հանդիպելու համար։ Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին՝ Շոտլանդիայում հանգստյան օրերին ընտանեկան հանդիպումներից մեկի ժամանակ։ Աղբյուրների հաղորդմամբ՝ հանդիպումը լավ է անցել։ Պարբերականը նշում է, որ Հարին արդեն ծանոթացրել էր Մարքլին եղբոր՝ արքայազն Հարիի, նրա տիկնոջ՝ Քեյթի, ինչպես նաև հոր՝ արքայազն Չարլզի և խորթ մոր՝ Կամիլլայի հետ։ Օրերս Մեգան Մարքլն առաջին անգամ հրապարակավ պատմել էր արքայազն Հարիի հետ սիրավեպի մասին։