Brent նավթի գինն ապրիլի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 55 դոլարը

Brent նավթի գինն ապրիլի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 55 դոլարը

Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի գինն ապրիլի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 55 դոլարը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։ Նավթի արդյունահանումը մեկ շաբաթում, որն ավարտվել է սեպտեմբերի 8-ին, երկրի Էներգետիկայի նախարարության տվյալներով, նվազել է 6.5 տոկոսով կամ օրական 572 հազար բարելով՝ հասնելով օրական 9,353 մլն բարելի՝ Մեքսիկական ծոցի շելֆում «Հարվի» փոթորկի պատճառով նավթաարդյունահանող ձեռնարկությունների հզորությունների կրճատման ֆոնին։