Ֆրանսիայում տղամարդը «Ալլահ աքբար» բղավելով հարձակվել է անցորդների վրա. կա 7 վիրավոր

Ֆրանսիայում տղամարդը «Ալլահ աքբար» բղավելով հարձակվել է անցորդների վրա. կա 7 վիրավոր

Ֆրանսիայի Տուլուզ քաղաքում տղամարդն «Ալլահ աքբար» բղավելով հարձակվել է անցորդների վրա։ Վիրավորվել է 7 մարդ։ Հարձակվողը ձերբակալվել է՝ հայտնում է Depeche թերթը։ Պարբերականը հայտնում է, որ նա փողոցում մարդկանց հարվածել է ձեռքերով ու ոտքերով։ Վախեցած մարդիկ իրազեկել են ոստիկանությանը, որն էլ օպերատիվ կերպով է արձագանքել։ Մինչ վնասազերծումը, տղամարդը կարողացել է հարվածել իրավապահ մարմինների 3 աշխատակցի։ Ինչպես այնուհետև պարզվել է՝ 1975 թվականին ծնված տղամարդը նախկինում հայտնի չի եղել ոստիկանությանը։ Հաղորդվում է, որ նա բուժում է անցել հոգեբուժական հիվանդանոցում, որտեղից դուրս է գրվել ապրիլին։ Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում։