Մենք բոլորս այս երկրի սուբյեկտներն ենք. Լևոն Մկրտչյանը արդարացրեց իր տեղակալին

«Սուբյեկտ» բառն այնքան էլ վիրավորական չէ։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով իր տեղակալ Վահրամ Մկրտչյանի հայտարարությանը, որում նա Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանին «սուբյեկտ» էր անվանել։ «Մենք բոլորս այս երկրի սուբյեկտներն ենք»-նշեց նախարարը: