«Ադրբեջանական լվացքատունը» Եվրոպայի խնդիրն է. Արփինե Հովհաննիսյան

Հայկական պատվիրակությունը «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած կոռուպցիոն բացահայտումների շուրջ կունենա նախաձեռնություններ, որն այժմ չեմ բացահայտի՝ ելնելով նաև մարտավարական տեսանկյունից: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «Մենք բավականին թեժ կետում ենք գտնվում այս հարցերի քննարկման հետ կապված, երբ հրապարկվեց այդ հայտնի հոդվածը, դրանից հետո ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովում և մոնիթորինգի հանձնաժողովում փոփոխություններ եղան Ադրբեջանին վերաբերող 2 զեկույցներում»,-մանրամասնեց Արփինե Հովհաննիսյանը: ԱԺ փոխխոսնակը կարևորեց այն, որ «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված քննարկումները դիտարկվեն հայկական պատվիրակության տիրույթում՝ ինչպես ադրբեջանական լոբբին է դիտարկում, քանի որ սա ամենևին Հայաստանի խնդիրը չէ, սա առաջին հերթին Եվրոպայի խնդիրն է: Անդրադառնալով ԵԽԽՎ-նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցին, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այն քվեարկվելու է աշնանային նստաշրջանի առաջին օրը: Մանրամասները՝տեսանյութում: