Մեզ մոտ բոլոր ճանապարհները տանում են դեպի անհայտություն, ավտոճանապարհները էրոզիայի են ենթարկվել

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հուզում է Հայաստանի ավտոճանապարհների աղետալի վիճակը: «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ կարգախոսը մեր դեպքում ձևակերպվել է որպես բոլոր ճանապարհները տանում են դեպի անհայտություն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ էրոզիայի ենթարկված ճանապարհները հարիր չեն պետականություն ունեցող որևէ երկրի: