Չինաստանում 1 կմ ճանապարհի վրա 600 «պառկած ոստիկան» է տեղադրվել

Չինաստանում 1 կմ ճանապարհի վրա 600 «պառկած ոստիկան» է տեղադրվել

Չինաստանում հայտնվել է ավտոճանապարհ, որի մեկ կիլոմետրն անցնելու համար վարորդները ստիպված են հաղթահարել ավելի քան 600 «պառկած ոստիկան»։ Տեսանյութը հրապարակվել է Global Times-ի թվիթերյան օգտահաշվում։ Տեսանյութում երևում է, թե ինչ դժվարությամբ են մեքենաները հաղթահարում խոչընդոտների շղթան՝ շարժվելով շատ դանդաղ։ «Պառկած ոստիկանները» տեղադրված են միմյանցից կես մետր հեռավորության վրա։ Նման արտասովոր ճանապարհի ստեղծման պատճառը չի հաղորդվում։