Արևմտյան երկրներ այցը ինքնանպատակ չէ. վարչապետի պատասխանը Մարուքյանին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցն ուղղված էր վարչապետ Կարեն Կարապետյանին. «Ձեր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում, որ Դուք չեք գնում արևմտյան երկրներ և Հայաստանի բարեփոխումների հետ կապված ներդրումներ բերում, դա արդյո՞ք պատճառ է նրա, որ ձեզ չեն հրավիրում, թե՞ Դուք եք մերժում այդ հրավերները: Ի դեպ, երկու տարբերակն էլ, կարծում եմ, մեր երկրի համար շատ վատ է»: «Իրականում այցը ինքնանպատակ չէ, և եթե մենք չենք այցելում, դա դեռ չի նշանակում, թե արևմտյան երկրների և արևմտյան երկրների ներդրողների հետ օրակարգ չունենք կամ չենք քննարկում այդ թեմաները: Այցը կլինի այն ժամանակ, երբ մենք կունենանք օրակարգ և առարկայական խոսելու թեմա, որպեսզի այն չվերածվի տուրիզմի»,- պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ մոտակա ժամանակներս նախատեսվում են նման այցեր: