Վերջացնել չենք հասցնի. նախարարը՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի մասին

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցը վերաբերում էր ՀՀ տարածքում «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման ընթացքին: «Ե՞րբ եք ներկայացնելու մնացած երկու տրանշների ֆինանսավորման հայտերը, եթե դեռ չեն ավարտվել 2-րդ, 3-րդ տրանշներով նախատեսված շինարարական աշխատանքները, ի՞նչ ծավալի աշխատանքներ են մնացել դրանք ավարտին հասցնելու համար, կհասցնե՞ք արդյոք դրանք ավարտին հասցնել և մինչև դեկտեմբերի 31-ը հայտ ներկայացնել մնացած 150 մլն դրամի համար»,- պատգամավորն իր հարցը ուղղեց կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: Ի պատասխան նախարարն ասաց. «Առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, բայց դեռ հանձնված չէ, և չի վճարված վերջին 3 մլն-ից մի քիչ ավելին»: