Մեծ հարգանք եք մատուցել տիկին Դունյային… Չի ստացվել ձեր մոտ. Վարդան Բոստանջյանը՝ փոխնախարարին

«Հիմնավորման մեջ առաջին անգամ հանդիպեցի, որ դուք մեծ հարգանք եք մատուցել տիկին Դունյային: Ես հավատացած եմ, որ ինքը շատ շնորհակալ կլինի, որ հարգել եք, այդուհանդերձ՝ փաստորեն չի ստացվել ձեզ մոտ՝ մուլտիպլեքսի մրցույթը համարել եք չկայացած կամ ընդհանրապես հայտ չի ներկայացված»,- դիմելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ եթե շարունակվի այդպես, արդյոք պետությունը ինչ-որ քայլեր պե՞տք է ձեռնարկի, թե՞ ոչ: Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ կոմերցիոն մուլտիպլեքսի ձևավորումը կախված է ոչ միայն այդ հարցում կառավարության աջակցությունից, այլև տեխնոլոգիաների ինտենսիվ զարգացումից: ԱԺ փոխխոսնակ Շարմազանովի ռեպլիկին՝ տիկին Դունյայի մասին ոչինչ չասացիք, փոխնախարարն արձագանքեց. «Ճիշտն ասած, չեմ տեսել նրան»: