Ի՞նչ նորություն կա մարզային հեռուստաընկերությունների համար

«Նույն ԵԱՀԿ-ն նաև պահանջել էր, որ մարզային հեռուստաընկերությունների խնդիրը լուծվի և նրանց թվային հեռարձակման հնարավորություն տրվի: Ի՞նչ նորություն ունեք մարզային հեռուստաընկերությունների համար»,- ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հարցը ուղղեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանին: Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ սա կոմերցիոն մուլտիպլեքսի գաղափարն է, և ենթադրվում է, որ դրա համար բաժանորդը պետք է վճարի: