Հրազդանի քաղաքապետի որդու պարգևատրումը ինչ ուղերձ է

«Դուք քաջատեղյակ եք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու պարգևատրման այդ ամբողջ պատմությանը: Ձեր կարծիքով՝ դրանով ի՞նչ մեսիջ է ուղղվում դպրոցականներին՝ բնականաբար հաշվի առնելով մահվան ելքով վրաերթի փաստը: Մարդիկ սա ինչպիսի՞ նախադեպ կհամարեն՝ վարքի և պարգևատրման առումներով»,- ԿԳ փոխնախարարին իր հարցն ուղղեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց խոսել միայն քննարկվող հարցի մասին: Այնուամենայնիվ, փոխնախարարը որոշեց պատասխանել. «Որևէ մեկի գիտելիքը որևէ կերպ չեմ ուզում կապի մեջ տեսնել այն հանգամանքի հետ, թե իր հայրն ով է, և թե ինքը ինչ արարք է թույլ տալիս: Եթե այդ երիտասարդը իր կրթության ողջ ընթացքում պատշաճ որակ է ցուցաբերել, հետևաբար պարգևատրությունը տեղին է և արժանի»: