Ինչ ծախսեր է ենթադրում այս հանձնաժողովը և աղբյուրները որտեղից

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանից հետաքրքրվեց՝ ԵԱՏՄ որևէ երկիր միացե՞լ է այս արձանագրություններին, թե՞ ոչ, ֆինանսական ի՞նչ ծախսեր է ենթադրում այս հանձնաժողովը և այդ աղբյուրները որտեղից: Փոխնախարարը տեղեկացրեց, որ ՌԴ-ն միացել է կոնվենցիային, սակայն չի միացել արձանագրությանը. «Ֆինանսական որևէ հետևանք չի առաջանում մեր պետության համար, բայց որոշակի պարտավորություններ ենթադրվում են, օրինակ՝ սեռային, ռասայական, կրոնական և այլ խտրականություն չցուցաբերել կրթության ոլորտում»: «Փաստորեն արձանագրում ենք, որ մեր գործընկեր պետությունները չեն միանում այն կոնվենցիաներին, որին՝ մենք»,- արձագանքեց պատգամավորը: