Ինչ կտա այս արձանագրությունը ՀՀ կրթական ոլորտին. հարցադրում ԿԳ փոխնախարարին

«Եթե մենք միանում ենք այս արձանագրությանը և ստորագրում ենք, ի՞նչ է տալու դա մեր կրթական համակարգին»,- ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանին իր հարցն ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ հայտնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը հավանաբար ևս միացել են այդ կոնվենցիային: Ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն միացել, և հավելեց, որ սրանով մենք կարող ենք մեր քաղաքացիների շահերը պաշտպանել այլ երկրում, եթե այնտեղ որոշակի խտրականություն ցուցաբերվի իրենց նկատմամբ: «Ճիշտ կլիներ, որ կրթության հանդեպ խտրականությունը չվերաբերի միայն ուսանողներին, այլ վերաբերի նաև որոշակի կրթական ծրագրերի և որոշակի աղավաղումների»,- արձագանքեց պատգամավորը: