Յունկերը մինչ 2019 թվականը բացառել է նոր անդամների ընդունումը ԵՄ-ի կազմ

Յունկերը մինչ 2019 թվականը բացառել է նոր անդամների ընդունումը ԵՄ-ի կազմ

ԵՄ-ն չի բացառում հետագա ընդլայնման հնարավորությունը, սակայն մինչ 2019 թվականը նոր անդամների չի ընդունի։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ հավելելով, որ տեսանելի ապագայում Թուրքիայի եվրաանդամակցությունը բացառվում է։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ «Ակնհայտ է, որ այս Հանձնաժողովի և այս Խորհրդարանի լիազորություների ժամանակ (մինչ 2019 թվականը) ընդլայնում չի լինի։ Ոչ մի թեկնածու դեռևս պատրաստ չէ։ Սակայն հետագայում ԵՄ-ում կհաշվվի ավելի քան 27 երկիր»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորներին հասցեագրված ամենամյա ուղերձով։ «Անդամակցության թեկնածուները պետք է բացարձակ առաջնահերթություն դարձնեն օրենքի գերակայությունը, արդարադատությունը, մարդու հիմնարար իրավունքները»,-ասել է նա։