Գերմանիայի ԱԳՆ-ը  Էրդողանին մեղադրել է Գերմանիայից թշնամու կերպար ստեղծելու մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ը Էրդողանին մեղադրել է Գերմանիայից թշնամու կերպար ստեղծելու մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ը Էրդողանին մեղադրել է Գերմանիայից թշնամու կերպար ստեղծելու մեջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրում է հարաբերությունները Գերմանիայի հետ, որպեսզի ուշադրություն շեղի իր ներքաղաքական խնդիրներից: Nordwest Zeitung թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը: «Էրդողանը Գերմանիան որպես արտաքին թշնամի է օգտագործում, որպեսզի շեղի ուշադրությունը ներքին տարաձայնություններից։ Մենք չպետք է նրա հետ խաղ անենք»,-ասել է նա՝ հավելելով, որ Գերմանիայի իշխանությունները տևական ժամանակ մեղմորեն են հակազդել Անկարայի հարձակումներին։ Արտգործնախարարը կարծում է, որ Անկարայի վրա տնտեսական ճնշումն աշխատում է։