Մենք ենք մեր տան տերը. Էրդողանը պատասխանել է С-400-ի գնմանն ուղղված ԱՄՆ-ի քննադատությանը

Մենք ենք մեր տան տերը. Էրդողանը պատասխանել է С-400-ի գնմանն ուղղված ԱՄՆ-ի քննադատությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի արձագանքը՝ ուղղված Թուրքիային ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգեր մատակարարելու գործարքին՝ հավելելով, որ Անկարան կշարունակի ինքնուրույն միջոցառումներ ընդունել իր անվտանգության ապահովման համար, փոխանցում է RIA Novosti-ն: Ավելի վաղ Պենտագոնի մամլո ծառայության ներկայացուցիչ Ջոնի Մայքլը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղելի հակահրթիռային պաշտպանության համակարգը մնում է լավագույն տարբերակը Թուրքիային տարածաշրջանում պաշտպանելու համար, և որ Վաշինգտոնն իր անհանգստությունն է հասցրել թուրք պաշտոնյաներին՝ կապված С-400-ների գնման հետ։ «Նրանք սկսեցին աղաղակել, երբ մենք պայմանավորվեցին С-400-ների գնման մասին։ Իսկ ի՞նչ է, մենք պետք է Ձե՞զ սպասեինք։ Մենք ինքնուրույն ենք ընդունում միջոցառումներ և կշարունակենք ընդունել։ Մեր տանը մենք ենք տերը»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում թուրք քաղաքապետերի առջև։ Նա հավելել է, որ Թուրքիային մարտական անօդաչուներ մատակարարելուց ԱՄՆ-ի և Իսրայելի հրաժարվելուց հետո Անկարան մշակել է և սկսել թողարկել դրանք անձամբ, ինչն այդ երկրների մոտ անհանգստություն է առաջացրել։