Գերմանիան մտադիր է ներառել Թուրքիան «անվտանգության ռիսկ» ներկայացնող երկրների ցանկում

Գերմանիան մտադիր է ներառել Թուրքիան «անվտանգության ռիսկ» ներկայացնող երկրների ցանկում

Գերմանիայի կառավարությունն իր երկրի շահերի տեսանկյունից վտանգավոր է համարում Թուրքիայի հետախուզական ծառայության գործունեությունը, հայտնում է Ermenihaber-ը։ Գերմանիայի ՆԳՆ-ը մտադիր է Թուրքիան ներառել այն երկրների ցանկում, որոնք «հատուկ անվտանգության ռիսկ» են ներկայացնում Գերմանիայի պետական գաղտնիքները կրող հետախուզական մարմինների աշխատակիցների համար: «Անվտանգության ռիսկ» է համարվում նաև նշված աշխատակիցներին ուղղված շանտաժն ու սպառնալիքները: Գերմանական մամուլի համաձայն՝ հետախուզության աշխատակիցների համար նախատեսված նշյալ ցանկում այս պահին ներառված են Չինաստանը, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, Ռուսաստանը, Պակիստանը: ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ցանկում տեղ չեն գտել: