Կվիրիկաշվիլին Սաակաշվիլիին անվանել է Վրաստանի տխուր անցալ

Կվիրիկաշվիլին Սաակաշվիլիին անվանել է Վրաստանի տխուր անցալ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ափսոսանք է արտահատել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ Այս մասին հայտնում է Sputnik-Georgia-ն։ Անցած կիրակի Սաակաշվիլին կողմնակիցների հետ ճեղքել էր լեհ-ուկրաինական սահմանը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ «Նա քաղաքական անցյալ է, անցյալ, որն ափսոսանք է առաջացնում այնպես, ինչպես այն, ինչը մենք տեսնում ենք այսօր։ Քաղաքական գնահատականներն այստեղ անտեղի են։ Իմ կարծիքով՝ մենք գործ ունենք իրավական արտասովոր դեպքի հետ»,-ասել է նա լրագրողներին։ Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին, երբ երկրի նախագահ է ընտրվել Գեորգի Մարգվելաշվիլին։ Հայրենիքում նրա դեմ 4 քրեական գործ է հարուցված, նրա դեմ ներպետական հետախուզում է հայտարարված։