Վաշինգտոնը մտահոգված է Թուրքիայի կողմից ռուսական C-400-ների գնման առնչությամբ

Վաշինգտոնը մտահոգված է Թուրքիայի կողմից ռուսական C-400-ների գնման առնչությամբ

ԱՄՆ-ին խիստ անհանգստացրել է Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքը: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը հայտնել է, որ Վաշինգտոնն արդեն փոխանցել է Անկարային իր անհանգստությունն այդ գործարքի հետ կապված, հայտնում է TASS գործակալությունը։ Նրա խոսքով՝ իրենք դաշնակից Թուրքիայի հետ այդ հարցով երկխոսություն են վարում և շեշտել են ՆԱՏՕ-ի շրջանակում օպերատիվ համատեղելիության պահպանման անհրաժեշտությունը։ Մայքլը նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, և որ Անկարան հետաքրքրված է նաև ամերիկյան արտադրության համակարգերով։ Երեկ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կանխավճար է մուծել С-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար։