Թուրքիան անձամբ է փորձում այրել կամուրջները ԵՄ-ում. Յունկեր

Թուրքիան անձամբ է փորձում այրել կամուրջները ԵՄ-ում. Յունկեր

Թուրքիան զգալիորեն հեռանում է ԵՄ-ից՝ փորձելով այրել բոլոր կամուրջները, սակայն Եվրոպան դուռը բաց է թողնում թուրք ժողովրդի և բոլորի համար, ովքեր ցանկանում են համագործակցել ԵՄ-ի հետ ընդհանուր արժեքների հիման վրա։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորների համար ամենամյա ուղերձով, փոխանցում է TASS գործակալությունը։ «Թուրքիան որոշ ժամանակ զգալիորեն հեռանում ԵՄ-ից հսկա քայլերով»,-ասել է Յունկերը։ Նա նաև քննադատության է ենթարկել թուրքական իշխանությունների կողմից լրագրողների հետապնդումները՝ պահանջելով ազատ արձակելով Թուրքիայում ձերբակալված եվրոպացի լրագրողներին։ «Ես կոչով դիմում եմ թուրքական իշխանություններին. Ազա՛տ արձակեք մեր լրագրողներին, և ոչ միայն մեր։ Դադարե՛ք վիրավորել մեր առաջնորդներին՝ անվանելով նրանց ֆաշիստներ ու նացիստներ»,-ասել է նա՝ նշելով, որ Եվրոպան հանդիսանում է «հասուն ժողովրդավարության մայրցամաք»։ Յունկերը, այդուհանդերձ, նշել է, որ Եվրոպան նախկինի պես բարեկամության ձեռք է մեկնում Թուրքիային։