Սաակաշվիլին գտնվեց. նա Ուկրաինայում փոփոխությունները կսկսի այսօրվա հանրահավաքով

Սաակաշվիլին գտնվեց. նա Ուկրաինայում փոփոխությունները կսկսի այսօրվա հանրահավաքով

«Անհետացած» Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է իր գտնվելու վայրի մասին իր ֆեյսբուքյան էջում։ Օդեսայի նախկին նահանգապետը, ով ավելի վաղ դուրս էր եկել Լվովի հյուրանոցից ու անհետացել, հայտարարել է այսօր Չեռնովցի քաղաքի կենտրոնական հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին և հրավեր արել։ «Փոփոխություններն Ուկրաինայում կսկսվեն Չեռնովցիից»,-գրել է նա՝ հրավիրելով մարդկանց քաղաքի կենտրոնական հրապարակ, տեղի ժամանակով ժամը 18.00-ին։