ԱՄՆ-ում ռուս դիվանագետները կտուգանվեն աղբ վառելու համար

ԱՄՆ-ում ռուս դիվանագետները կտուգանվեն աղբ վառելու համար

Սան-Ֆրանցիսկոյի իշխանությունները տուգանք կսահմանեն ռուս դիվանագետների նկատմամբ՝ դիվանագիտական առաքելության շենքի վրա երևացած սև ծխի համար։ Նրանք աղբ են վառել շոգ եղանակին՝ հայտնում է ТСН-ը։ Դեպքը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ՝ Սան Ֆրանցիսկոում ՌԴ հյուպատոսության շենքից դիվանագետների հեռացումից առաջ։ Նշվում է, որ նրանք խախտել են օրենքն աղբի այրման և օդի աղտոտման մասին դեռևս այն օրը, երբ ջերմաստիճանի սնդիկի սյունը ցույց է տվել +37 աստիճան։ Պաշտոնապես հայտարարվել է, որ ծուխը դուրս է եկել բուխարուց, սակայն իրականում աշխատակիցները թղթեր են այրել։