Լվովում կորցրել են Սաակաշվիլիին

Լվովում կորցրել են Սաակաշվիլիին

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 13-ի գիշերը դուրս է եկել Լվովի «Լեոպոլիս» հյուրանոցից և չի վերադարձել, նրա գտնվելու վայրն անհայտ է։ Այս մասին հայտնում է Korrespondent.net պորտալը։ Նշվում է, որ սեպտեմբերի 12-ի երեկոյան հյուրանոցի նախասրահում բազմաթիվ մարդիկ են եղել, այդ թվում Սաակաշվիլիի թիկնապահներն ու կողմնակիցները։ Գիշերվա կեսին նրանք դուրս են եկել փողոց, նստել ավտոմեքենաները, որոնց շարքում եղել է «Դոնբաս» գումարտակի միկրոավտոբուսը, և շարժվել անհայտ ուղղությամբ։ Այնուհետև միկրոավտոբուսը վերադարձել է հյուրանոց, սակայն նախկին նահանգապետը դրանում չի եղել։