ԱՄՆ-ում հայտնի մարդիկ ավելի քան 14 մլն դոլար են հավաքել փոթորիկներից տուժածների համար

ԱՄՆ-ում հայտնի մարդիկ ավելի քան 14 մլն դոլար են հավաքել փոթորիկներից տուժածների համար

Ամերիկացի հայտնի մարդիկ Hand in Hand («Ձեռք-ձեռքի») հեռուստամարաթոնի ընթացքում ավելի քան 14 մլն դոլար են հավաքել «Իրմա» և «Հարվի» փոթորիկներից տուժածներին օգնելու համար։ Այս մասին ասված է Save the Children բարեգործական հիմնադրամի հայտարարությունում, որը ստացել է հավաքված միջոցների մի մասը։ Հեռուստամարաթոնին մասնակցել են հայտնի հոլիվուդյան դերասաններ Ջորջ Քլունին, Ռոբերտ դե Նիրոն, Ջեյմի Ֆոքսը, Մեթյու Մաքքոնահին, Ջուլիա Ռոբերթսը, Ադամ Սենդլերը, Բարբարա Սթրեյզանդը, ինչպես նաև Black Eyed Peas խումբը, կատարողներ Բեյոնսեն, Ջասթին Բիբերը, Քելլի Ռոուլանդը և այլք։ Մասնակիցների թիվը գերազանցել է 130-ը։