Թուրքիան երբեք անօգնական չի լինի.Չավուշօղլու

Թուրքիան երբեք անօգնական չի լինի.Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնաբանել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությունը՝ Թուրքիային զենքի մատակարարումները սառեցնելու համար։ Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Նման մոտեցումն առաջին հերթին կնպաստի մեր ազգային պաշտպանական արդյունաբերության ամրապնդմանը։ Թուրքիան մեծացնում է հայրենական արտադրության մասնաբաժինը բոլոր ոլորտներում։ Մենք արտադրում ենք սեփական ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Թուրքիան երբեք անօգնական չի լինի»,-ասել է նախարարը Պակիստանի արտգործնախարար Հոջա Մուհամմադ Ասիֆի հետ համատեղ մամլո ասուլիսում։ Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է դեպի Թուրքիա զենքի գրեթե բոլոր մատակարարումների սառեցման մասին որոշումը։ «Մերկելի դիրքորոշումն այդ հարցում ճիշտ է։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է պատշաճ որոշումներ ընդունի նույնիսկ ընտրությունների նախաշեմին»,-ասել է Չավուշօղլուն։