«Տուպիկ Կարենի» կինը զենքով վազել է դուրս. Մանրամասներ Արտյոմ Կանևսկոյի ընկերոջ սպանությունից. «Ժողովուրդ»

«Տուպիկ Կարենի» կինը զենքով վազել է դուրս. Մանրամասներ Արտյոմ Կանևսկոյի ընկերոջ սպանությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը հետևողականորեն վերածվում է Սիցիլիայի, որտեղ մարդիկ, չվստահելով իրավապահ համակարգին, փորձում են իրենց հարցերը լուծել զենքի ուժով, ինքնադատաստանի միջոցով: Այս տրամաբանության շրջանակներում երեկ գիշեր Էջմիածնում թեժ մարտեր են ընթացել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հենց փողոցում եռակողմ անկանոն կրակահերթի արդյունքում սպանվել է երկու հոգի: Սպանվողը քրեական հեղինակություն՝ Արտյոմ Կանևսկո մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանի թիկնազորից էր: Համենայնդեպս, այս տարվա հունիսի 8-ին Երևանում, երբ ոստիկանությունը մեծ շուքով բերման ենթարկելու օպերացիա կազմակերպեց՝ Արտյոմ Հարությունյանի թիկնազորի անդամներին բերման ենթարկելով, «բաժին տարվածների» թվում էր սպանված Կարենը: Նրանց մեքենաների սրահներում հայտնաբերվել էին զենքեր, իսկ թե ինչպես ազատ արձակվեցին, այդպես էլ անհայտ մնաց: Եվ հիմա կասկածներ կան, որ Էջմիածնում հայտնի Տուպիկ Կարենը՝ Կարեն Դավթյանը, իր վարորդի՝ Լևոն Ավետիսյանի հետ սպանվել է մեկ այլ հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ ծրագրված սպանության փորձի համար: Հիշեցնենք, որ մայիսի 24-ին վնասազերծված խումբը մտադիր էր սպանել Դոն Պիպոյին: Ու այն ժամանակ լուրեր շրջանառվեցին, որ սպանությունը նախապատրաստելու հետևում կանգնած է Արտյոմ Կանևսկո մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանը: Սպանության փորձի գործը օբյեկտիվ քննելու համար այն ուղարկվեց ՀՀ ԱԱԾ քննչական վարույթ, որտեղ, ըստ էության, ոչինչ էլ չէին քննում՝ ընդամենը խորհրդավորության քող էին հաղորդել դրան: և ահա իրավապահների անգործության արդյունքը եղավ վենդետան: Ըստ ականատեսների՝ սպանված Կարենի կինը զենքով դուրս է եկել փողոց, որ օգնի ամուսնուն, սակայն դեպքի վայր շտապած իրավապահները հանգստացրել են կնոջը: Հարևանների պատմելով՝ երեք ուղղություններով կրակոցներ էին հնչում փողոցում, որտեղ միայն Կարենի մեքենան էր»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: