Գագիկ Խաչատրյանը 2018-ից հետո կդառնա փոխվարչապե՞տ. «Ժամանակ»

Գագիկ Խաչատրյանը 2018-ից հետո կդառնա փոխվարչապե՞տ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում չափազանց սերտացել են Սերժ Սարգսյանի և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շփումները: 2017թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցավ Խաչատրյան ընտանիքի կողմից հայրենի Եղվարդում կառուցված եկեղեցու օծման արարողությունը, որին ներկա գտնվեց Սերժ Սարգսյանը: Գագիկ Խաչատրյանն ու որդիները պարբերաբար այցելում են Արցախ՝ առաջնագծում շարունակելով բազմամիլիարդ ներդրումների ծրագրերը: Առաջիկայում չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը նշանակվի ՀՀ նախագահի խորհրդական՝ տնտեսական հարցերով: 2018-ին Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում ամենևին չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը վերադառնա գործադիր՝ ստանձնելով նոր Սահմանադրությամբ վերապահված երեք փոխվարչապետներից մեկի պաշտոնը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: Լուսանկարը՝  Photolure-ի