«Դեմը 18 թիվն է, խաղաղությունը սաղիս ձեռնտու է»՝ Ծառուկյանն է Արգամիչին խորհուրդ տվել խաղից դուրս գալ. «Հրապարակ»

«Դեմը 18 թիվն է, խաղաղությունը սաղիս ձեռնտու է»՝ Ծառուկյանն է Արգամիչին խորհուրդ տվել խաղից դուրս գալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ում են պաշտպանելու ՏԻՄ ընտրություններում։ «Չարենցավանում պաշտպանելու ենք Կովալի տղուն»,- տեղեկացրեց ՀՀԿ ԳՄ աղբյուրը: «Կովալի տղան»` Հակոբ Շահգալդյանը, չորրորդ անգամ «կդառնա» քաղաքապետ: Որոշվել է նաև Արտաշատի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն: Նա Արտաշատի երիտթևի ղեկավար Կարեն Բենիամինյանն է, որն Արտաշատի ավագանու անդամ է: Նա կոմպրոմիսային ֆիգուր կարող է լինել. մի կողմից Ավշարի Գրիգորյանների թեկնածուի` Գազի Հովոյի սանիկն է, մյուս կողմից էլ` Արգամի ընկերը: Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի ցանկանում, որ Արտաշատում ընտրություններում լարվածություն լինի: Իր հերթին Գագիկ Ծառուկյանն է խորհուրդ տվել արգամիչներին` խաղից դուրս գալ։ «Դեմը 18 թիվն է, խաղաղությունը սաղիս ձեռնտու է»,- ասաց ԳՄ-ականը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: