ԱՄՆ-ը սիրիական ընդդիմությանը մատակարարում է խորհրդային նմուշի զենք.OCCRP

ԱՄՆ-ը սիրիական ընդդիմությանը մատակարարում է խորհրդային նմուշի զենք.OCCRP

Պենտագոնը 2.2 մլրդ դոլար է տրամադրում սիրիացի ապստամբների համար խորհրդային նմուշի զենքի ու զինամթերքի ձեռքբերման համար՝ ասվում է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննման կենտրոնի (OCCRP) և Լրագրողական հետաքննությունների բալկանյան ցանցի (BIRN) համատեղ հետաքննության արդյունքներով։ Նշվում է, որ Պենտագոնը վարձել է կապալառուների ու ենթակապալառուների մի ողջ բանակ՝ հարուստ ռազմաարդյունաբերական կորպորացիաներից մինչև ընկերություններ, որոնք կապեր ունեն կազմակերպված հանցավորության հետ։ Ինչպես հաղորդվում է զեկույցում, բալկանյան և արևելաեվրոպական երկրների զենք արտադրողների անկարողության պատճառով, ովքեր արդեն մատակարարումներ իրականացնում են սիրիական պատերազմի համար, պահանջարկը բավարարելու համար ԱՄՆ ՊՆ-ն դիմել է Ղազախստանի, Վրաստանի և Ուկրաինայի մատակարարներին և նվազեցրել պահանջներն արտադրական չափորոշիչների հանդեպ։ Լրագրողները մաս-մաս վերստեղծել են դեպի Սիրիա զենքի մատակարարումների բարդ շղթան։ Սպառազինությունը ծովով կամ օդով վերաուղարկվում է Եվրոպայից Թուրքիա, Հորդանան և Քուվեյթ։ Այնուհետև բեռն ինքնաթիռներով կամ բեռնատարներով հասցվում է Սիրիայի հյուսիսում և հարավում ԱՄՆ-ի դաշնակիցներին։ Լրագրողները պարզել են, որ ԱՄՆ-ն իրավական փաստաթղթերում կիրառում է աղոտ ձևակերպումներ, որոնցից պարզ չէ, որ զենքի վերջին նշանակակետը Սիրիան է։ Փորձագետների կարծիքով՝ նման պրակտիկան սպառնում է զրոյացնել զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային ջանքերը։