Քլինթոնը մեղադրել է Պուտինին իր դեմ «անձնական վենդետայի» մեջ

Քլինթոնը մեղադրել է Պուտինին իր դեմ «անձնական վենդետայի» մեջ

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր դեմ «անձնական վենդետա» է ունեցել իր ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի քաղաքականության պատճառով։ «Կասկած չունեմ, որ Վլադիմիր Պուտինը ցանկացել է, որպեսզի ես պարտվեմ, և Թրամփը հաղթի։ Կասկած չունեմ, որ Թրամփի նախընտրական շտաբը ու մյուս օգնականները շատ ջանասիրաբար աշխատել են՝ թաքցնելու նրա կապերը ռուսների հետ»,-հայտարարել է Քլինթոնը USA Today-ի հետ իր What happened գրքի մասին խոսելիս։ Քլինթոնի կարծիքով՝ Պուտինն իր դեմ «անձնական վենդետա» էր սկսել Բիլ Քլինթոնի նախագահության ժամանակ ՆԱՏՕ-ում Արևելյան Եվրոպայի երկրների ընդգրկումից հետո։ «Ես երբեք չէի պատկերացնի, որ նրա համարձակությունը կբավականացնի՝ ձեռնարկելու խոշոր քողարկված հարձակում մեր ժողովրդավարության հանդեպ՝ հենց մեր քթի տակ, և որ դրանից նա չոր դուրս կգա»,-նշել է նա։