Շնորհանդեսի ժամանակ iPhone X-ի դեմքի ճանաչման գործառույթը խափանվել է

Շնորհանդեսի ժամանակ iPhone X-ի դեմքի ճանաչման գործառույթը խափանվել է

Երեկ Կուպերտինոյում կայացավ նոր iPhone-ների շնորհանդեսը։ Հաղորդվում է, որ «հոբելյանական» iPhone X-ի ներկայացման ժամանակ չի աշխատել դեմքի ճանաչման Face ID գործառույթը։ Սարքը ներկայացրել է ընկերության փոխնախագահ Կրեյգ Ֆեդերինին։ Երբ նա փորձել է ցույց տալ Face ID-ն աշխատանքի մեջ, էկրանին հայտնվել է հաղորդագրություն՝ «մուտքագրեք թվային ծածկագիր՝ Face ID-ի ապաարգելափակման համար»։ Եվս մեկ անհաջող փորձից հետո Ֆեդերինին անցել է պահուստային սարքի, որը «ճանաչել» է նրան ու անմիջապես ապաարգելափակվել։