Թբիլիսիում սպանել են ադրբեջանցու, ում անունը շրջանառվում է «օրենքով գող» Ռովշան Լենկորանսկու սպանության գործում

Թբիլիսիում սպանել են ադրբեջանցու, ում անունը շրջանառվում է «օրենքով գող» Ռովշան Լենկորանսկու սպանության գործում

Թբիլիսիի զբոսաշրջային կենտրոնում իր մեքենայում գնդակահարվել է Ադրբեջանի 42-ամյա քաղաքացի Էլչին Մամեդովը։ Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով՝ սպանվածի անունը շրջանառվում է «օրենքով գող» Ռովշան Ջանիևի (Լենկորանսկի) սպանության գործում։ Սպանությունը տեղի է ունեցել գիշերը՝ Աբանոտուբանի շրջանում։ Մամեդովի Toyota մակնիշի մեքենայի ուղղությամբ անհայտ անձի կողմից արձակվել է մոտ 8 փամփուշտ։ Դրանցից մեկն ադրբեջանցու համար մահացու է եղել։ Ականատեսների խոսքով՝ ատրճանակից կատարված հրաձգությանը վեճ է նախորդել։ Մինչ իր արտաճանապարհային մեքենան նստելը՝ Մամեդովը վիճաբանել է ինչ-որ մեկի հետ Bread House ռեստորանում։ Վրաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել 108-րդ («Կանխամտածված սպանություն») և 236-րդ հոդվածներով («Զենքի անօրինական ձեռքբերում և պահում»)։ Իրավապահները պարզում են կասկածյալի ինքնությունը։