Bentley-ն ներկայացրել է աշխարհի ամենաարագ արտաճանապարհային մեքենան

Bentley-ն ներկայացրել է աշխարհի ամենաարագ արտաճանապարհային մեքենան

Լյուքս դասի բրիտանական ավտոարտադրող Bentley Motors-ը Ֆրանկֆուրտի ավտոմոբիլային շոուում ներկայացրել է Bentayga W12 ավտոմեքենան, որը դարձել է աշխարհի ամենաարագ արտաճանապարհային մեքենան։ Մոդելը հանդերձված է 6լ W12 ուժային ագրեգատով՝ շնորհիվ որի մեքենան 100 կմ/ժամ արագություն է զարգացնում 4.1 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 301 կմ/ժամ։ Bentley-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ մեքենան համադրում է «անհավանական շքեղությունը, մարզական բնույթը, հիանալի արտաճանապարհային բնութագրերը և ամենօրյա օգտագործման հարմարավետությունը»։