Արցախի նախագահը խորհրդակցություններ է անցկացրել քաղաքական ուժերի հետ

Արցախի նախագահը խորհրդակցություններ է անցկացրել քաղաքական ուժերի հետ

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին և 12-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» և «Վերածնունդ» խմբակցությունների  հետ: Քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության հետ կապված իրականացվելիք բարեփոխումներին: Երկրի ղեկավարը կարևորել է նման հանդիպումները քաղաքական և գործնական տեսանկյուններից՝ դրանք որակելով որպես ներքաղաքական կառուցողական երկխոսության  առանցքային բաղադրամասերից: