Audi-ն ցուցադրել է ավտոմեքենա՝ առանց ղեկի ու ոտնակների

Audi-ն ցուցադրել է ավտոմեքենա՝ առանց ղեկի ու ոտնակների

Audi ընկերությունը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում ցուցադրել է լիովին ավտոնոմ մեքենա՝ Audi Aicon-ը, որը չունի ղեկ և ոտնակներ։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։ Картинки по запросу Audi Aicon 4 դուռ ունեցող տրանսպորտային միջոցն աշխատում է էլեկտրականությամբ և մեկ լիցքավորման դեպքում կարող է հաղթահարել 700-800 կմ։ Картинки по запросу Audi Aicon Մեքենայի ստեղծողներն ուշադրություն են հրավիրում դրա արտաքին տեսքի վրա։ Դիմապակին մեծացվել է, ինչի շնորհիվ այն տարբերվում է այդ ապրանքանիշի այլ մեքենաներից, իսկ կողային ապակիներն ունեն աջ ու ձախ թեքվելու հնարավորություն։