Լապշինի արտաքսումը կտևի 1-2 օր. փաստաբան

Լապշինի արտաքսումը կտևի 1-2 օր. փաստաբան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաներման արժանացած՝ Իսրայելի և ՌԴ քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտաքսումն Իսրայել կտևի 1-2 օր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։ «Այսօր արտաքսումը հնարավոր չի լինի։ Մենք Բաքվում սպասում ենք Լապշինի մորը՝ Բելլա Լապշինային։ Կարծում եմ՝ արտաքսումը 1-2 օր կտևի»,-ասել է փաստաբանը։ Նա հավելել է, որ բլոգերի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է որպես նորմալ։