Լապշինի փաստաբանը հայտնել է բլոգերին կալանքից ազատելու մասին

Լապշինի փաստաբանը հայտնել է բլոգերին կալանքից ազատելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն ազատվել է կալանքից: Այս մասին RIA Novosti –ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը: Պատասխանելով հարցին, թե ինչ խոչընդոտներ կան Լապշինի արտաքսման գործում՝ փաստաբանը հայտարարել է, որ «այս մասին ոչինչ ասել չի կարող»: «80 տոկոսով Լապշինն այսօր չի արտաքսվի Ադրբեջանից: Ճաշից հետո ամեն բան պարզ կլինի»,- ընդգծել է նա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր՝ Իսրայելի և ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին: