Գերմանիան սառեցրել է Անկարային զենք մատակարարելու գործարքները

Գերմանիան սառեցրել է Անկարային զենք մատակարարելու գործարքները

Գերմանիայի դաշնային կառավարությունը սառեցրել է Անկարային զենք մատակարարելու գործարքների մեծ մասը՝ երկկողմ հարաբերություններում լարվածության աճի պատճառով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, փոխանցում է «Իզվեստիան»։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ներկայացրած բոլոր խոշոր հայտերն իրենք փոխադրել ենք «սպասման ռեժիմ»։ Դրա հետ մեկտեղ, արտահանման մի շարք դրույթներով մատակարարումները շարունակում են իրականցվել միջազգային պայմանագրերի շրջանակում, այդ իսկ պատճառով չի կարելի ասել վաճառքի լիարժեք դադարեցման մասին։ Դա վերաբերվում է, օրինակ, բեռնատարների վաճառքին, որոնք հանդերձված չեն սպառազինությամբ։ Բացի այդ, Գերմանիան ՆԱՏՕ-ի շրջանակում կապված է Անկարայի հետ մի շարք գործընկերային պարտավորություններով, որոնցից Բեռլինը չի կարող միակողմանիորեն հրաժարվել։