Սիոնիստական դավադրությունը՝ գործողության մեջ. «Մեծ Իսրայելն» ու Քրդստանը. Star gazete, Թուրքիա

Սիոնիստական դավադրությունը՝ գործողության մեջ. «Մեծ Իսրայելն» ու Քրդստանը. Star gazete, Թուրքիա

Քրդերը Մերձավոր Արևելքում ուժեղ պետություն ունեն, որում նրանք ներգրավված են որպես իրավահավասար քաղաքացիներ և որտեղ, շնորհիվ վերջին տարիների ժողովրդավարացման գործընթացի, նրանց երաշխավորված են մշակութային իրավունքներ։ Դա Թուրքիայի հանրապետությունն է։ Այդ տեսակետն ամրապնդելու համար բավարարել է համեմատելը, թե ինչպես է ապրել քուրդ ժողովուրդն Իրաքում Սադամի օրոք և Սիրիայում՝ Ասադի օրոք, ովքեր դատապարտված էին որոշակի տարածաշրջանում գոյության՝ չունենալով քաղաքացիական իրավունքներ։ Այս մասին Star gazete-ում գրում է Արդան Զանթյուրքը. «Նույնիսկ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), որը հանդես է գալիս որպես Մերձավոր Արևելքում իմպերիալիզմի զինվոր, չկարողացավ սեպ խրել այդ հնագույն տարածաշրջանի իմաստուն ժողովուրդների միջև, և PKK-ի 40-ամյա արյունալի արկածախնդրությունն այդ երկրի բոլոր մարդիկ գնահատում են որպես «իմպերիալիստների արտաքին հարձակում»։ «Ինոնի պլանը» և Քրդստանի պատմությունը 1980-ական թթ սկզբներին իմպերիալիզմը գործի դրեց Մերձավոր Արևելքի վերակառուցման պլանը՝ «Մեծ կայսերական Իսրայելի հովանոցի ներքո», և առաջին քայլը եղավ իրանա-իրաքյան պատերազմը, որը սկսվել է 1980 թվականի սեպտեմբերի 22-ին ու տևել 8 տարի։ Այդ պատերազմի ընթացքում իմպերիալիստական ուժերը, կիրառելով երկու մուսուլմանական պետությունների հանդեպ «և՛ մեր, և Ձեր» սկզբունքը, ճանապարհ են բացել դեպի ռազմական, տնտեսականն և սոցիալական աղետ։ Պատերազմները Պարսից ծոցում և Իրաքի օկուպացումը 2003 թվականին շարունակել են այդ ռազմավարությունը։ Հենց այդ ժամանակահատվածում է ուժի մեջ մտել «Ինոնի պլանը», որը գրել էր Օդեդ Ինոնը 1982 թվականին։ Այն նախատեսում էր տարածաշրջանի բոլոր մուսուլմանական, առաջին հերթին արաբական երկրների փլուզում։ Իսկ PKK-ն իր առաջին ահաբեկչությունն իրականացրել է 1983 թվականին։ Պլանը պարզ է, սակայն արյունալի. Իրաք-Սիրիա-Լիբանան տարածաշրջանը պետք է մասնատվել փոքր պետությունների, որոնք ժամանակի ընթացքում կհայտնվեին Իսրայելի վերահսկողության տակ։ Ամենից առաջ պետք է մասնատվեր Իրաքը՝ քրդեր-սուննիներ-շիաներ առանցքով, իսկ այնուհետև պառակտման պետք է ենթարկվեր Թուրքիա-Իրան-Պակիստան գիծը... Փաստացի այդ պլանը նման է «Մեծ Իսրայելի» ստեղծման և ենթադրում է ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր առանցքի ձևավորում այդ տարածաշրջանի հանդեպ։ Քրդստանը, որը կստեղծվի Իսրայելի աջակցությամբ, այդ պլանի մեկնակետն է, որոշակի իմաստով բանալի, որը պետք է ազդի ոչ միայն Իրաքի, այլև Թուրքիայի, Սիրիայի և Իրանի վրա։ Իրաքում և Սիրիայում Ինոնի պլանը, թվում է, հաջողությամբ է պսակվել, և այժմ մեզ դժվար կլինի այդ պետությունների ունիտար կառուցվածքը պահպանելը։ Սուդանում, Եմենում և Լիբիայում, այդ պլանը կարող է, ահա ուր որ է, հաղթել։ Եթե Մերձավոր Արևելքը բախվի դոմինոյի էֆեկտի, յուրաքանչյուր պառակտվող երկիր կխթանի հարևան պետություններում նոր ճակատի բացումը։ Գերմանիան՝ սիոնիստական պետություն Այսօր մենք տեսնում ենք պլանի շարունակություն, որը նախապատրաստվել էր Մեծ Բրիտանիայի կողմից XIX դարում և մի քանի անգամ փոփոխվել անգլո-ամերիկյան միության կողմից՝ համապատասխան դրա նպատակների։ Սակայն հատկանշական է, որ երկիրը, որին «կիրառում» են ընդդեմ Թուրքիայի, Գերմանիան է։ Գերմանիան անկախ պետություն չէ։ Դրա տարածքները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո օկուպացվել են Խորհրդային միության կողմից, ոչ վաղ անցյալում միավորվել են բրիտանական, ամերիկյան և ֆրանսիական օկուպացիոն գոտու հետ։ Ըստ էության, Գերմանիան պետություն է՝ սիոնիզմի հիմնական առանցքով։ Վճարն այն բանի համար, ինչ արել են նացիստները հրեաների հետ, ավարտվել է նրանով, որ գերմանական կառավարությունն ու նրա ժողովուրդը հայտնվել են սիոնիզմի լիարժեք վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով Իսրայելը Գերմանիայից եկող բոլոր հայտարարությունների հիմնական հասցեատերն է։ Պուտինն ու Էրդողանը կտրել են շղթան Չնայած այն բանին, որ Իրանը գոյություն ունի անհիշելի ժամանակներից, նա դավաճանել է մուսուլմանական աշխարհին՝ Ինոնի պլանի իրագործումից առավելագույն շահ ստանալու նպատակով։ Իրանի գլխավոր ռազմավարությունը կայացել է նրանում, որպեսզի խլի սուննիական տարածաշրջանի զգալի մասը, որը մասնատվել էր սիոնիստական պլանով, սակայն  իրանականում նա բախվել է այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջամտությանը և հասկացել, որ չնայած ավելի քան 80 մլրդ դոլարի ծախսերին և հազարավոր մահերին, իրեն ոչինչ բաժի չի հասնի, և հիմա, Թուրքիայից բացի, չեն մնացել այլ ուժեր, որոնց նա կարող է վստահել։ Մյուս կողմից՝ «Ինոնի պլանով» կործանիչ հարված հասցվեց երկու տարբեր ճակատներից ու երկու առաջնորդներից։ Առաջին հերթին, Պուտինը, ռազմական աջացություն ցուցաբերելով Սիրիայի իշխող կուսակցություն «Բաաս»-ին, դանդաղեցրեց Սիրիայի անկման գործընթացը և վերցրեց իրավիճակն իր վերահսկողության տակ։ Երկրորդ՝ Էրդողանը, աջացություն ցուցաբերելով Սիրիայի ազատ բանակին, հավեկշիռ ապահովեց մարտի դաշտում, կանգնեցրեց անկումը։ Ներկայում միակ ուժը, որը կաշվից դուրս գալիս, միայն  թե Իրաքն ու Սիրիան լուծարվեն, Ամերիկայի միացյալ նահանգներն են... Իսկ այն, որ Իսրայելը պաշտոնապես աջակցում է անկախության մասին Բարզանիի հանրաքվեին, ակնհայտ բացահայտում է այդ պլանը։ Եթե 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձը հաջողությամբ պսակվեր, Պուտինը մենակ կմնար այդ տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով այդ իրադարձությունների ընթացքում նա բացահայտ Թուրքիայի կողմն է եղել, իսկ հեղաշրջման փորձից մեկ շաբաթ անց հանդիպել Սանկտ Պետերբուրգում Էրդողանի հետ, ակտիվորեն շարունակել հարաբերությունների մեղմացման գործընթացը։ Կարճ ասած՝ Էրդողանի և Պուտինի համաձայնությունը կենսական կարևոր նշանակություն ունի Մերձավոր Արևելքի համար»։